ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ ՈՒիտկոֆը թույլատրելի է համարել Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը, նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ դրանց ապագայում։ «Մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական լուծմանը։ Ես կարծում եմ, որ երկուսն էլ կարող են ցանկանալ միանալ Աբրահամի համաձայնագրերին»,- ասել է Ուիտկոֆը։ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի համար, և նա հավատում է դրան։               
 
  • Նույն դիրքո՞ւմ են

    Նույն դիրքո՞ւմ են

    13.06.2013| 17:03
    «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ներկայացնող Միքայել Մելքումյանն ԱԺ այն պատգամավորներից է, որը գրեթե բոլոր քառօրյա նիստերում հանդես է գալիս տնտեսական ոլորտին վերաբերող առաջարկություններով, քննադատություններով:
  • «Օգնականները տհաճ վիճակի մեջ են դրել Մարթենսին»

    «Օգնականները տհաճ վիճակի մեջ են դրել Մարթենսին»

    12.06.2013| 15:28
    Եվրոպայի ժողովրդական կուսակցության ղեկավար Վիլֆրիդ Մարթենսը նամակ է հղել «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանին, հասկացնելով, որ նա չի կարող մասնակցել հունիսի 20-ին Վիեննայում մեկնարկող ԵԺԿ ընդլայնված գագաթնաժողովին: Բանն այն է, որ ՀՀ նախագահի ընտրություններից հետո «Ժառանգությունը» ներկայացնող Ստյոպա Սաֆարյանը բաց նամակ էր հղել ԵԺԿ նախագահ Վիլֆրիդ Մարթենսին` կոչ անելով վերանայել փետրվարի 18-ին ՀՀ-ում անցկացված նախագահի ընտրություններից հետո Սերժ Սարգսյանին շնորհավորելու ԵԺԿ որոշումը:
  • Այլընտրանքային խաղեր

    Այլընտրանքային խաղեր

    11.06.2013| 13:36
    Գագիկ Ծառուկյանի երեկվա «այցը» ԱԺ դարձյալ պատասխան չի տվել այն հարցին, թե որն է լինելու ԲՀԿ-ի առաքելությունը «պատմական» այս փուլում: Գագիկ Ծառուկյանի բնազդը հուշում է մնալ «ոչ միս, ոչ ձուկ» կարգավիճակում, Նաիրա Զոհրաբյանին էլ խորհուրդ է տվել չքննադատել իշխանությանը:
  • Քանդեցին մինչև ավագանու նիստը

    Քանդեցին մինչև ավագանու նիստը

    10.06.2013| 18:39
    «Բարև, Երևան» դաշինքը որոշել է չմասնակցել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի երդմնակալությանը, բայց վերցնելու է մանդատները: Ավելի մանրամասն տեղեկատվություն այդ մասին «Բարև, Երևանը» խոստանում է հաղորդել վաղը, ժամը 11.00-ին` Ազատության հրապարակում հրավիրվելիք մամուլի ասուլիսի ժամանակ:
  • ԲՀԿ-ի համար հիմա զվարճանքի ժամանակներ են

    ԲՀԿ-ի համար հիմա զվարճանքի ժամանակներ են

    10.06.2013| 17:09
    Լրատվակայքերից տեղեկանում ենք, որ այսօր երկրում խիստ կարևոր մի իրադարձություն է տեղի ունեցել. Ազգային ժողով է ժամանել ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանը: Պատգամավորը այսպիսին պիտի լինի` նոր տարվա լիմոնադի պես, հենց հայտնվի, լրագրողները ավետեն էդ մասին, պատգամավորները շշնջան իրար ականջի, սեփական կուսակիցներն էլ զգաստանան, թե բա շեֆն ասել է` շատ չքննադատեք:
  • Ահա այսպիսի ավագանի, ահա այսպիսի սկզբունքայնություն

    Ահա այսպիսի ավագանի, ահա այսպիսի սկզբունքայնություն

    10.06.2013| 00:34
    Քաղաքական ճահճի մեջ սպրդացող տեղեկատվությունը վերաբերում է Երևանի նորընտիր ավագանու անդրանիկ նիստին, որից էլ իմանում ենք, որ Տարոն Մարգարյանն ընտրված քաղաքապետ է, և որի երդմնակալության արարողությունը նշանակված է հունիսի 11-ին:
  • Րաֆֆի Հովհաննիսյանը «Ժառանգությունը» ո՞ւմ կժառանգի

    Րաֆֆի Հովհաննիսյանը «Ժառանգությունը» ո՞ւմ կժառանգի

    08.06.2013| 11:03
    Ըստ մեր տեղեկությունների՝ «Ժառանգություն» կուսակցությունում շուտով փոփոխություններ են լինելու: Միացյալ նահանգներից վերադարձած, ամերիկահայերին յուր ջերմագին բարևներն ու ողջագուրանքները տարած և ազգային քաղաքական ինտրիգների հայրենիք վերադարձած Րաֆֆի Հովհաննիսյանը, հնարավոր է, վայր դնի կուսակցության ղեկավարի լիազորությունները: «Ամեն ինչ տանում է դրան»,- ասաց կուսակցությանը մոտ կանգնած մեր աղբյուրը. «Մինչև հունիսի վերջ հարցը կլուծվի: Հետաքրքիր զարգացումներ են սպասվում»: Ո՞վ կլինի կուսակցության նախագահը, թեկնածուներ կա՞ն` հարցրինք: «Կան, իհարկե, կարող են անսպասելի բաներ լինել այդ առումով»` ասվեց:
  • Սե՜ր իմ,  դաշնակցությո՜ւն իմ

    Սե՜ր իմ, դաշնակցությո՜ւն իմ

    31.05.2013| 00:00
    ՀՅԴ-ի տունը կռիվ է ընկել: «Համբոն ուզում է իր 123 տարեկան ՀՅԴ-ին տանել քաղաք` մարդ դարձնելու»: Խառնեցինք: Ձևով ՀՅԴ «շարքերը», բովանդակությամբ ՀՅԴ-ին այդպես էլ յուր միակ և հիմնական հենարան չհամարող «մոդերատորը», փորձում են «մաքրել» ՀՅԴ-ն, որպեսզի նրան գումարեն «մաքրված» ԲՀԿ-ն (դե, ՀԱԿԿ-ն էլ կա ու կա) և այդպես գնան գրավեն «համաշխարհային սովնարկոմը»` սկզբում ՀՀ վարչապետի աթոռը, իսկ հետո արդեն իսկ «քթի տակ» է 2018-ը, որը ճակատամարտի առումով միակ և վերջնական թիրախն է: «Մոդերատորության»:
  • ԲՀԿ-ի «տունը կռիվ է ընկել»

    ԲՀԿ-ի «տունը կռիվ է ընկել»

    30.05.2013| 19:01
    Տեղեկությունները, որ ԲՀԿ-ականները Գագիկ Ծառուկյանից պահանջում են կուսակցությունից հեռացնել խմբակցության որոշ պատգամավորների, ովքեր ԲՀԿ որոշումներին հակասող քվեարկություններ են կատարում ԱԺ-ում, խոսում են ԲՀԿ առանց այն էլ խախուտ տանիքի խարխլման մասին: Ստացվում է, որ ընդդիմության, այս պարագայում, ՀԱԿ կուսակցության` ԲՀԿ-ով ՀՀԿ-ի հիմքերը թուլացնելու ջանքերը հակառակ էֆեկտն են տալիս, և ԲՀԿ-ն ինքն է հայտնվել հեղհեղուկ վիճակում: Այդ պատգամավորները, կարծում ենք, չեն էլ ենթադրել, որ ԲՀԿ ընդդիմադիր խաղերը կարող են հեռուն գնալ, ու ամեն անգամ, երբ ԲՀԿ-ն հանրության աչքին հերթական թոզն է փչում, հենց նման պատգամավորների` իշխանամետ քվեարկությունների շնորհիվ է բացահայտվում ԲՀԿ իրական դեմքը: Փաստորեն, նման պատգամավորները իրականում փսորում են «Բարգավաճի» խաղերը, ու նրանք, ովքեր ինչ-ինչ դիվիդենտներ են շահում այդ խաղերից, անհնազանդներին հեռացնելու արշավ են սկսել:
  • Դեռ չեն քննարկել

    Դեռ չեն քննարկել

    29.05.2013| 16:35
    «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Արտակ Զեյնալյանից հետաքրքրվեցինք, թե պատրա՞ստ են սատարել Նախախորհդարանին, որն այսօր փորձում է լրացնել ընդդիմության թափուր մնացած դաշտը և նախաձեռնել է հանդիպումներ ու հանրահավաքներ: